կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը հրավիրում է «World Press Photo» ցուցահանդեսին

Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը հրավիրում է «World Press Photo» ցուցահանդեսին

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը 2024 թվականը մեկնարկում է «World Press Photo» ցուցահանդեսով, որին ներկայացվելու են լուսանկարչության հեղինակավոր մրցույթի 2023 թվականի մրցանակակիր գործերը, որոնք պատկերում են պատերազմի և խաղաղության արժեքը:

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի հունվարի 23-ին, ժամը 15:00-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, հասցե` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք։

Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

Նիդերլանդների դեսպանատունը և «World Press Photo» հիմնադրամը ներկայացնում են 2023 թվականի «World Press Photo» մրցույթի մրցանակակիր լուսանկարները, որոնք պատկերների միջոցով բարձրաձայնում են կարևորը: Դեսպանատունը հետամուտ է մարդու իրավունքներին ու խոսքի ազատությանն իր հանձնառություններին՝ հնարավորություն ստեղծելով հայաստանցիների համար նիդերլանդական մրցույթի գլոբալ հաղթողների գործերին ծանոթանալու համար:

Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի ուկրաինացի լուսանկարիչ, տարվա լուսանկար անվանակարգի հաղթող Եվգենի Մալոլետկան, որի՝ Մարիուպոլի պաշարումի լուսանկարները արտացոլում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանք մարդկային տառապանքը։

«World Press Photo» 2023 թվականի հաղթող լուսանկարում 32-ամյա Իրինա Կալինինան է՝ վիրավոր հղի կին, որին տեղափոխվում է ծննդատնից, որը վնասվել է 2022 թվականի մարտի 9-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ռուսական ավիահարվածի ժամանակ: Նրա երեխան, ում Միրոն էր անվանել (նշանակում է՝ խաղաղություն), մահացած էր ծնվել, ու կես ժամ անց Իրինան նույնպես մահացել էր: ԵԱՀԿ զեկույցում ասվում է, որ հիվանդանոցը դիտավորյալ թիրախավորվել է Ռուսաստանի կողմից, ինչի հետևանքով մահացել է երեք և վիրավորվել մոտ 17 մարդ:

Մրցույթի 2023-ի երկարաժամկետ նախագիծ մրցանակին է արժանացել հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի՝ «Ծեծված ջրեր» նախագիծը Կենտրոնական Ասիայի դեպի ծով ելք չունեցող չորս երկրների ջրային ռեսուրսների համակարգման բացակայության խնդիրների վերաբերյալ: Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը տարիներ շարունակ ջրի ու էներգակիրների սեզոնային փոխանակում էին անում, սակայն ԽՍՀՄ փլուզումից և արդյունաբերության մասնավորեցումից հետո այս մոտեցումն անկայուն դարձավ: Ջրի անկայուն օգտագործումը և վերջին տարիների ծանր երաշտները խտացնում են մարտահրավերների գույները:

Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հանգանակություն է նախաձեռնելու Ուկրաինայի Կիևի Օբոլոնսկի շրջանի ծննդատանն աջակցելու համար:

  • Կիսվել: