Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են 2024-25թթ. գործողությունների ծրագիր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են 2024-25թթ. գործողությունների ծրագիրը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 18-ին Երեւանում, Մուրատ Նուրտլեուի այցի շրջանակում։ Փաստաթղթի ստորագրմանը նախորդել են նախարարների առանձնազրույցը եւ զրույցները պատվիրակությունների մասնակցությամբ։