կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:

«Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը խաղաղություն և ներդաշնակություն բերի Ձեր երկրին և ժողովրդին։

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել փոխա­դարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ավանդական բարեկամական կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

  • Կիսվել: