Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա, որ հրաժարվեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից. Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա միջազգային դատարաններից հետ կանչելու միմյանց նկատմամբ ներկայացրած հայցերը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդպիսի պայմանավորվածություն չկա»,- ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ քննարկվում են բազմաթիվ հնարավոր տարբերակներ՝ հասկանալով, որ ընդհանուր միջավայրի մաս կարող են լինել։
«Օրինակ՝ եթե մի կողմն անի այս բանը, մյուս կողմը կանի այսինչ բանը»,- նշեց նախարարը։