երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստան է այցելել Չինաստանի ավելի քան 8400 քաղաքացի. ԱԳՆ փոխնախարար

Հայաստան է այցելել Չինաստանի ավելի քան 8400 քաղաքացի. ԱԳՆ փոխնախարար

Հայաստան այցելած չինացիների թիվը 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ավելացել է 6050 մարդով անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ գերազանցելով 14 հազար ցուցանիշը։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության եւ ՉԺՀ-ի կառավարությունների միջեւ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար մուտքի փոխադարձ վիզաների չեղարկման մասին համաձայնագրի վավերացման» օրենքի նախագծի քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել Չինաստանի 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան՝ 8450 մարդ։

«Դինամիկան 2019-ին բավական բարձր է։ Եվ դա՝ այն դեպքում, երբ երկրների միջեւ դեռեւս գործում է վիզային ռեժիմը»,- նշել է Ադոնցը։

  • Կիսվել: