երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքեր ունեն․ Մնացականյան

Հայ-ռուսական հարաբերություններն ամուր հիմքեր ունեն․ Մնացականյան

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմքեր, բավական հարուստ օրակարգ, բոլոր ձեւաչափերի մեջ մեր աշխատանքները էֆեկտիվ են եւ շատ ակտիվ են»,-ասաց նածարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում կառավարության փոփոխությունը կարող է որեւէ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պետական դուման բաց քվեարկության արդյունքում թույլ տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկրի վարչապետ նշանակել Միխայել Միշուստինին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: