կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատ արձակմանը. ԼՀԿ պատգամավոր

Հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատ արձակմանը. ԼՀԿ պատգամավոր

Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հնարավոր ազատ արձակմանը: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրով:

«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, թե պետք է իրացվի: Կարծում եմ, որ հանրությունը պատրաստ չէ այդ անձի ազատությանը, այլ պատժատեսակով փոխարինելուն: Այդ դիմումը կբավարարվի, թե ոչ, բացառապես դատարանի որոշումն է, մենք չեն կարող դրա հետ կապված որևէ կանխակալ վերաբերմունք դրսևորել»,-ասաց Սիմոնյանը:

Տարոն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ի գործը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել, և կան անձինք, ովքեր դրա իրական մեղավորներ են ազատության մեջ են:  

 

  • Կիսվել: