կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Հունաստանի նախագահ

Հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ։

«Մենք հարգում ենք Օսմանյան կայսրության ժամանակ բնաջնջված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մեր պարտքն է պայքարել խտրականության բոլոր ձևերի դեմ, որպեսզի մարդիկ ապահով լինեն՝ անկախ իրենց ինքնությունից, ծագումից և համոզմունքներից»,- գրել է Հունաստանի նախագահը։

 

 

  • Կիսվել: