կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը ներուժ ունի 2024 թվականին խնդիրները լուծելու համար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը ներուժ ունի 2024 թվականին խնդիրները լուծելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտ ներուժ ունի 2024 թվականին կազմակերպության խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

՛՛2024 թվականին կազմակերպությունում նախագահության ընթացքում Ղազախստանի Հանրապետության առաջնահերթությունների, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացումը ենթադրում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործման նոր բազմաբնույթ խնդիրներ, դրանց լուծման համար կա պատրաստակամություն և անհրաժեշտ ներուժ՛՛, - ասել է նա:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Կազմակերպության միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը՝ նման հայտարարությամբ գլխավոր քարտուղարը հանդես է եկել ՀԱՊԿ միացյալ շտաբի 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփման եւ 2024 թվականի առաջնահերթությունների նախանշման միջոցառման ժամանակ:

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հանդես գալով զեկույցով, 2024 թվականի գերակա խնդիրների թվում նշել է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման նորմատիվ իրավական բազայի կատարելագործումը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և պաշտպանական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի շարունակումը։ Դրանց թվում են նաեւ համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումների որակյալ նախապատրաստությունն ու հաջող անցկացումը, ինչպես նաեւ մասնակցությունը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի եւ ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն ու անցկացմանը, հավելել է Սերդյուկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ամփոփելով 2023 թվականի արդյունքները, նշել է, որ առաջադրված նպատակները մեծապես ձեռք են բերվել ՀԱՊԿ ձևաչափում ռազմական համագործակցության ամրապնդման գործում կազմակերպության անդամ պետությունների մեծ ներդրման շնորհիվ:

Ինչպես հստակեցրել է Միացյալ շտաբի պետը՝ հիմնական ջանքերն անցյալ տարի կենտրոնացած էին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառման վրա որոշումների ընդունման օպերատիվության բարձրացման, զորքերի բաղադրիչների հետագա զարգացման եւ ըստ նշանակության առաջադրանքների կատարման նախապատրաստման խնդիրների իրականացման վրա: Սերդյուկովը նաև նշել է, որ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը դիտարկվել է որպես գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը և իրականացվել՝ հաշվի առնելով 2022 թվականի հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակին կազմակերպության արձագանքման փորձը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: