շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին

Հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ, այդ մասին այսօր առավոտյան հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

Այսօր տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: Սահմանադրական փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

  • Կիսվել: