կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան

Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան

Ես համաձայն եմ, որ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և համաձայնեցվել են բանակցային հարթակներում, արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ։ Հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: