Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստում ընդունվել են համայնքի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը
Այսօր՝ հունվարի 23-ին, տեղի ունեցավ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը։Ընդունվել են Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն եւ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը: Հայտնում են Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․
Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու
-2024 թվականի տարեկան
աշխատանքային պլանը հաստատելու
-Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։
Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ
Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին ևս 27 կողմ քվեարկեց. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ»: