կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գնացեք, դիտեք, թե ռուսական պետական հեռուսաալիքներով ինչ կոչեր են հնչում․ ՔՊ-ն՝ տավուշյան շարժումը ՌԴ-ի կողմից ուղղորդվելու մասին

Գնացեք, դիտեք, թե ռուսական պետական հեռուսաալիքներով ինչ կոչեր են հնչում․ ՔՊ-ն՝ տավուշյան շարժումը ՌԴ-ի կողմից ուղղորդվելու մասին

Հիմքերը և փաստերը գալիս են հեռվից և մեր դատողությունները քաղաքական են, դրանք հիմնավորում ենք մեր ելույթներում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք որևէ հիմք կա, որ  ՔՊ-ականները հայտարարում են, թե տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ի կողմից՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Այո՛, մենք պնդում ենք, որ այն ուժերը, որոնք չեն ուզում, որ ՀՀ-ն չունենա պետական սահման, ըստ էության, պրոցեսներ են կազմակերպում, որոնք կարող են էսկալացնել իրավիճակը, ամեն ինչ անում են նաև, որ ՀՀ-ում իրականացնեն հեղաշրջում և գան իշխանության։ Սա է նրանց նպատակը, որը եղել է նաև նախկինում՝ ունենալ մի ծայրագավառ՝ իր խմբապետով։ Ինչպես Արցախի դաժան դեպքերի ժամանակ էին անում, նույնն էլ անում են հիմա»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե որո՞նք են ի վերջո փաստերը՝ Հովհաննիսյանն ավելացրեց.«Գնացեք, դիտեք, թե ռուսական պետական հեռուսաալիքներով ինչ կոչեր են հնչում, գնացեք քաղաքական գործիչների տեքստերը լսեք, լսեք ՀՀ-ն տարիներով թալանած և ՌԴ փախած մարդկանց ուղիղ եթերները»։

  • Կիսվել: