երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գևորգ Կոստանյանը կկալանավորվի

Գևորգ Կոստանյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին: Նախկին պաշտոնյային կալանավորելու որոշումը կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը՝ բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, մեղադրյալ է Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար:

48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:

  • Կիսվել: