Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը չփոխվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Պաշտպանները բողոքարկել են Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Դեկտեմբերի 4-ին, հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրել։ Կոստանյանն այժմ գտնվում է ՌԴ-ում և մինչ այս որոշումը ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր տվել ներկայանալ նախաքննական մարմին։ Սակայն այդ ժամանակահատվածում Կոստանյանը չէր ներկայացել ՀՔԾ։ Ժամկետը լրանալուց հետո ՀՔԾ-ն Կոստանյանին կալանավորելու միջնորդությամբ մտավ դատարան։