Գերմանիայի նախագահին փոխանցեցի ՀՀ ղեկավարության բարեմաղթանքները․ դեսպան Ենգիբարյան
Պատիվ ունեցա մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից հրավիրված ամանորյա ընդունելությանը։ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այս մասին հայտնել է իր էջում․
«Նախագահ Շտայնմայերին փոխանցեցի ՀՀ բարձրագույն ղեկավարության բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնեցի նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունների համար։
Դաշնային նախագահի ելույթը, ինչպես միշտ, ոգեշնչող էր և ուղղված ապագային։ Ընդունելությունը լավ հնարավորություն էր նաև շփվելու ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների և իմ գործընկեր դեսպանների հետ»։