Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին, չուներ անձնական թշնամիներ. Դանիել Իոաննիսյան
Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան:
Ողորմի»,-գրել է Իոաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին բնակարանում հայտնաբերել է նրա կինը։