երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեներալի դեպքում դուք կտրեցիք մեր ձեռքը, իսկ մենք կտրելու ենք ձեր ոտքերը․ Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ին

Գեներալի դեպքում դուք կտրեցիք մեր ձեռքը, իսկ մենք կտրելու ենք ձեր ոտքերը․ Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ին

Մենք մեր տարածաշրջանում կտրելու ենք ձեր ոտքերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ դիմելովԱՄՆ-ին՝ խոստանալով Մերձավոր Արևելքից կտրել Վաշինգտոնի ոտքը, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

Ռոհանին վերոնշյալ խոսքերը արտաբերել է նախարարների հետ հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան թիրախներին: Դա Թեհրանի պատասխանն էր գեներալ Սուլեյմանիի սպանությանը:

«Գեներալ Սուլեյմանիի դեպքում դուք կտրեցիք մեր ձեռքը, իսկ մենք մեր տարածաշրջանում կտրելու ենք ձեր ոտքերը»,-ասել է նախագահը:

  • Կիսվել: