կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե Ռուսաստանն ավելի շատ ջանք ներդնի, Ղարաբաղի հարցը կլուծվի. Չավուշօղլու

Եթե Ռուսաստանն ավելի շատ ջանք ներդնի, Ղարաբաղի հարցը կլուծվի. Չավուշօղլու

«Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը»: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` անդրադառնալով Արցախյան հակամարտությանը:

«Ճիշտ է, Սոչիում վերջին հանդիպմանն այդ հարցն օրակարգում չի եղել, բայց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ միշտ քննարկում է Ղարաբաղյան հարցը: Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունք չէր տալիս, Թուրքիայի նախագահը նշում էր, որ Ռուսաստանը միջնորդի կարգավիճակով կարող է լուծում տալ հարցին»,- ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն հավելել է, որ Ղարաբաղյան հարցի լուծումն օգտակար կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանը հիմա մեկուսացված է:

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք ամեն ինչ կանեն խնդրի լուծման համար. Էրդողանը Պուտինին ասել է` եթե Ռուսաստանն  ավելի շատ ջանք ներդնի, այս հարցը կլուծվի:

 

  • Կիսվել: