երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն. Փաշինյան

Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն. Փաշինյան

Մենք ունենք երեւույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ էլի գլորվում ենք հին տրամաբանությանմեջ մնում ենք: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, որ թե ինչ պրոբլեմատիկ երեւույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու:

«Օրերս հեռուստատեսությամբ ռեպորտաժ դիտեցի, որ ոչ խելացի անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ խելացի անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ խելացի անասնագոմում: Այսինքն եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: