կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե դա քաղաքական հետապնդում է, ապա ստացվում է` բոլորին հետապնդում են, որովհետև հարցեր են տալիս. Իգիթյանը` Արսեն Բաբայանի կալանավորման մասին

Եթե դա քաղաքական հետապնդում է, ապա ստացվում է` բոլորին հետապնդում են, որովհետև հարցեր են տալիս. Իգիթյանը` Արսեն Բաբայանի կալանավորման մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Այս մասին այսօր նա նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում նրա տուն, կոտրում դուռն ու առանց արտոնության ձեռքերը ոլորում և փողոց հանում»,-մեկնաբանեց իմքայլական պատգամովորը:

«Եթե դա քաղաքական հետապնդում է, ապա քաղաքակիրթ աշխարհում, ստացվում է, բոլորին հետապնդում են, որովհետև բոլորին հարցեր են տալիս և սպասում հստակ պատասխաններ»,-ասաց Իգիթյանը։

Հարցին` Բաբայանին ձերբակալելու գործընթացն ուղղված չէ՞ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, Իգիթյանն ասաց, որ նախընտրում է այդ թեմայով չխոսել, քանի որ  հենց Հրայր Թովմասյանբ է կողմ, որպեսզի հարցը քաղաքականացվի։

Նշենք, որ դատարանի երեկվա որոշմամբ Արսեն բաբայանը կալանավորվել է: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ նրա ձերբակալությունը եղել է ոչ օրինաչափ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։ Դա հիմք է հանդիսացել, որ Հրայր Թովմասյանն առաջադրվի ու հաստատվի ՍԴ նախագահի պաշտոնում:

  • Կիսվել: