հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան. Գորգիսյան

Եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան. Գորգիսյան

Կամազների թեմայով ֆեյսբուքյան գրառումէ  կատարել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորսիսյանը

Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հիշեցնեմ. կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնյային արած լավության դիմաց ինչ-որ մեկը ստանում է անհավասար, նույնիսկ արտոնյալ պայմաններ։

Օրինակ, սովորական ՀՀ հպարտ կամ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց, կամ 9 ամիս տանում-բերում են և չեն փոխում հողի նշանակությունը՝ խոչընդոտելով ներդրումներին, իսկ Կամազ նվիրված գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի։
Կոռուպցիան պոզով պոչով չի լինում։

Ասաում եմ, ազնիվ եղեք, էս սխեմաները մենք տեսել ու չեք գայթակղվել»։

Նշենք, որ օրերս մեծ աղմուկ էր հանել Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ»-ների թեման. քաղաքապետարանը գաղտնի էր պահել, որ աղբահանության համար ձեռք բերված բեռնատարների մի զգալի մասը նվիրել են որոշ ընկերություններ: Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը հրապարակեց տեղեկություններ, որ այդ տեխնիկան քաղաքապետարանին ոչ թե նվիրել են, այլ տվել են շինթույլտվությունների դիմաց, ինչը ենթադրում է կոռուպցիոն գործարքներ:

  • Կիսվել: