շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ես քարոզում եմ սեր, ինչպես Հիսուս Քրիստոսը. Փաշինյան

Ես քարոզում եմ սեր, ինչպես Հիսուս Քրիստոսը. Փաշինյան

Մենք, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը սեր ենք քարոզում։ Բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճար և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբատեղին վերաշվել է առևտրի և դալալության միջավայրի:

Այսպիսի համեմատականներ անց կացրեց Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առաջ։ «Ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը մենք ևս չենք կանգնելու ոչնչի առջև: «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է։ Չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Մեր օրերում այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»,– ասաց նա:

  • Կիսվել: