շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել. Սուրեն Պետրոսյան

Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր ուժերի հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել. Սուրեն Պետրոսյան

Ես ներկա եմ եղել 30 ընդդիմադիր կուսակցությունների հանդիպմանը, բայց ես որեւէ բան ոչ ստորագրել եմ, ոչ էլ միավորվել եմ, որովհետեւ միավորման գաղափար, որպես այդպիսին, չի էլ եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:

«Որեւէ գաղափար չի եղել, որի հետ կոնսենսուսով բոլորը համաձայնել են: Այդ հանդիպումից ես դուրս եմ եկել այնպես, որ դա ուղղակի ընթացիկ պրոցես էր, որտեղ իրենք հետագայում պետք է հասկանան գործընթացները»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ երկու հարցում եղել է համաձայնություն, Սուրեն Պետրոսյանն արձագանքեց. «Գուցե էլի մի հանդիպում է եղել: Այն հանդիպմանը, որին ես ներկա եմ եղել, որեւէ համաձայնություն գործողությունների շուրջ չի եղել: Անձամբ մենք այդ պրոցեսի մաս, ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումով, չկանք: Մեր խորին համոզմամբ, այն գործընթացը, որ պետք է տեղի ունենա, պետք է ունենա, պետք է ունենա ամբողջությամբ այլ բովանդակություն, այլ ճանապարհ,  այլ որակ: Մենք այլ ուղղությունով ենք գնում»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նկատեց, որ իրենք խնդիր ունեն ոչ թե ժողովրդի ներգրավման, այլ ժողովրդին ճիշտ ուղղորդելու եւ գործողության տանելու. «Ամեն ինչ կարելի է փոխել, այն համատարած տրամադրությունները, որ կան մասնավորապես սոցիալական ցանցերում, որտեղ համատարած ողբ եւ սուգ է տիրում, դա պետք է փոխել: Եթե մենք ուզում ենք խնդիր լուծել, յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա այդ ողբն ու սուգը փոխարինել պայքարով, որեւիցե բան վերջնականապես կորած չէ, ամեն ինչ հնարավոր է  շտկել, փոխել: Բայց դրա համար պետք է ձեւավորվի հանրային կամք: Ողբի ու անզորության մթնոլորտը չի կարելի շարունակել:

  • Կիսվել: