երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես կարող եմ գնալ, կրկին ծննդաբերել. Լուսինե Բադալյան

Ես կարող եմ գնալ, կրկին ծննդաբերել. Լուսինե Բադալյան

Նորածին երեխային գրկելու եւ զագս գնալու անհրաժեշտություն երբեւիցե չի եղել: ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Երբեք մայրը երեխան գրկին չի ընկնում քաշքշուկների մեջ, որովհետև բոլոր հարցերով զբաղվում է երեխայի հայրը։ Այսինքն՝ ծննդատանից վերցնում ես ստեղեկանք, գնում ես զագս, այնտեղ երեխայի անունն ես գրանցում, այդ փաստաթուղթը բերում ես ծննդատուն և դուրս գրվում։ Բյուրոկրատիա կա, իհարկե կա, դա տհաճ է, բայց ծննդկանը և նորածին երեխան երբեք չեն խառնվել այս հարցերին։ Մենք պետք է ինչ-որ բան փոխենք, ավտոմատացնենք, բայց երբեք ծննդկանը նորածին երեխայի հետ որևիցե տեղ չի գնում, պետք չէ գույներն այսպես ուռճացնել»,-ասել է նա։

 

Ի պատասխան ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ռեպլիկի՝ Բադալյանն ասել է, որ կարող է կրկին ծննդաբերել, սակայն խնդիրը դա չէ․

«Ծննդկանն իր նորածին երեխայի հետ որևիցե տեղ չի գնում: Գուցե նա երիտասարդ է՝ չգիտի»:

Մանրամասները՝ տեսանյութում

 
 
 
 

 

 
 
 
 

  • Կիսվել: