չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Երկկողմ փոխգործակցության զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների հիմնարար շահերին

Երկկողմ փոխգործակցության զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների հիմնարար շահերին

Երկկողմ և բազմակողմ փոխգործակցության պահպանումն ու հետագա զարգացումը համապատասխանում է հայ և ռուս ժողովուրդների հիմնարար շահերին։ Մեզ Հայաստանի հետ միավորում է պատմությունը, մշակույթը, ընդհանուր հոգևոր արժեքները և այլն։ Այս մասին Դիվանագետի օրվա կապակցությամբ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

Տոնի կապակցությամբ ընդունելությանը ներկա էին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ինչպես նաև բարեկամ երկրների դեսպաններ և դիվանագետներ։

  • Կիսվել: