երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Երևանում 27-ամյա վարորդը «յաշիկով» տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը». shamshyan.com

Երևանում 27-ամյա վարորդը «յաշիկով» տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը». shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և տապալել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ասլան Հայրապետյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: