երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց․ Արթուր Վանեցյանը գրառում է կատարել

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց․ Արթուր Վանեցյանը գրառում է կատարել

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Այս մասին թվիթերյան էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ՍԴ-ի վերաբերյալ նախագծին ու քննարկումներին։

«Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,- գրել է Վանեցյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը:

  • Կիսվել: