ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում, Դաշնակցության երիտասարդները պաշտպանում էին սահմանը. Սաղաթելյան

Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում, Դաշնակցության երիտասարդները պաշտպանում էին սահմանը. Սաղաթելյան

Ամենևին պայման չէ կուսակցական պատկանելությունը, կարևորը՝ տեսակետ, գաղափար, դիրքորոշում ունեցող երիտասարդություն ունենալն է։ Այսօր այս  մասին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ իր ազգային ինքնության և մշակույթի կարևորությունը խորապես գիտակցող երիտասարդություն.

Սաղաթելյանն ասաց. «Մենք կարող ենք մեր գաղափարները չընդունողների հետ խոսել, գործակցել, բայց ամենավատը անտարբեր երիտասարդությունն է, որը չունի դիրքորոշում» ։

Նա համառոտ ներկայացրեց Դաշնակցության ուսանողական - երիտասարդական կազմակերպությունների անցած ուղին և ասաց. «Դաշնակցության հարատևության գաղտնիքը նաև դրանով է պայմանավորված, որ իր մեջ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, որի յուրաքնաչյուր սերունդ նոր շունչ է տվել Դաշնակցությանը» ։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Դաշնակցության՝ Հայաստանում վերահաստատվելուն զուգահեռ ստեղծվեց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, 3 տարի անց` Հայաստանի երիտասարդական  միությունը։

Նա նշեց նաև, որ Դաշնակցության երիտասարդությունը կազմակերպված մասնակցություն է ունեցել Արցախյան ազատագրական պայքարին, և հիշատակեց դաշնակցական հերոս մարտիկներից մի քանիսի անունները՝ Թաթուլ Կրպեյան, Վարդան Բախշյան, Գագիկ Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան: «Սա է դաշնակցական երիտասարդի տեսակը»,-ասաց նա:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև 2016 թ-ի ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, նշեց. «Երբ շատերը Ստեփանակերտի մերձակայքում սելֆի էին անում իրենց կենսագրության համար, Դաշնակցության երիտասարդները Թալիշում և Եղնիկներում պաշտպանում էին սահմանը» ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովն անցկացվում է փետրվարի 22-23-ը Երևանում։

  • Կիսվել: