երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երբ քաղաքապետը հռհռում է, պրովոկացիա է անում, ձեռ է առնում ավագանու անդամներին, մարդիկ էլ տրվում են սադրանքի․ Մարուքյան

Երբ քաղաքապետը հռհռում է, պրովոկացիա է անում, ձեռ է առնում ավագանու անդամներին, մարդիկ էլ տրվում են սադրանքի․ Մարուքյան

Երբ քաղաքապետը պրովոկացիա է անում, ծիծաղում է, ձեռ է առնում ավագանու անդամներին, իսկ մարդիկ էմոցիոնալ իրավիճակներում չեն կարողանում զսպել սադրանքն ու տրվում են դրան։  Բնականաբար քաղաքապետն է սկսում, սակայն սադրանքին տրվողը պետք է իրեն հաշիվ տա: Գայթակղություն լինելու է բայց վայ նրան, ով կտրվի դրան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին՝ որն է գերակա շահ՝ մնալ ու խնդիրները լուծել, թե ուղղակի հեռանալ։

ԼՀԿ նախագահը հայտնեց, որ կուսակցությունում քննարկում են Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ետ կանչելու հարցը:

«Երբ քաղաքապետը ծիծաղում էր ավագանու ելույթի վրա, մի հատ տեսախցիկ ֆիքսե՞ց դա: Ոչ մի կամերա ցույց չի տվել: Մարդկանց ընկալումը եղել է այն, որ ավագանու անդամն օդից խոսում է: Նկարե՞լ եք քաղաքապետին, որ ինքը հռհռում էր ավագանու ելույթի ժամանակ: Չեք նկարել»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի պնդմամբ, այսօր թրենդն այն է, որ ավագանու անդամները թիրախավորվեն և սրբադասվեն իշխանության ներկայացուցիչները.
 
«Լրատվամիջոցներն այդ թրենդի մեջ են»:

  • Կիսվել: