երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երբ խմում ենք կանանց կենացը, պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում. վարչապետ

Երբ խմում ենք կանանց կենացը, պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում. վարչապետ

Չի կարող լինել այնպես, որ ընտանիքի մի մասն ունենա բացառապես պարտականություններ, մյուս մասը՝ իրավունքներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ամուսինը պետք է ծեծի ենթարկի կնոջը և պետական քաղաքականությունն այն լինի, որ կինը դա պետք է հանդուրժի, հանրային ճնշման տակ կինը դա պետք է հանդուրժի: Իսկ երբ կինն ինքնավստահ է և զգում է հանրության աջակցությունը, ինչ-որ պահի ասելու է «Հերիք ա, զզվեցի, թողնում եմ գնամ»: Այստեղ ընտանիքը ֆորմալ առումով քանդվում է: Իսկ ով է ասել, որ ընտանիքի պահպանման համար ջանք պետք է գործադրի կինը: Այդ ընտանիքը դե յուրե ընտանիք է, սակայն դե ֆակտո ընտանիք չէ: Մենք ասում ենք, որ ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է, սակայն այն ընտանիքը, որտեղ դրա պահպանման համար հավասարապես ջանք չեն գործադրում բոլոր անդամները, այն չի գոյատևում»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, տղամարդը պետք է կնոջ հետ հավասար ջանք գործադրի ընտանիքը պահպանելու համար։
 
«Երբ մենք ոտքի վրա խմում ենք կանանց ու մայրերի կենացը, պետք է ապրենք այդ ավանդույթի շրջանակներում, հարգանք ցուցաբերենք: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ցույց տալ, թե Հայաստանի ժողովուրդն այլ կերպ է մտածում, վաղուց կորցրել է հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների հետ կապը, ինչն առաջիկայում ավելի կոնկրետ օրինակներով կտեսնեն»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: