ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության առաքելության ընդլայնմանը
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։
՛՛Ողջունում ենք Եվրամիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը՛՛,-նշված է հաղորդագրությա մեջ: