ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ աջակցությունը ՀՀ-ի բարեփոխումներին հեղափոխությունից հետո ավելացել է. Մոգերինի

ԵՄ աջակցությունը ՀՀ-ի բարեփոխումներին հեղափոխությունից հետո ավելացել է. Մոգերինի

ԵՄ-ն շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»:

Անդրադառնալով Հայաստանին՝ Մոգերինին նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել՝ իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:  ԵՄ բարձր ներկայացուցիչն ասել է. «Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և՝ իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»:

 

  • Կիսվել: