երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԵԽԽՎ-ի և Բուքիքիոյի հայտարարություններում մտահոգությունների հասցեատերը իրականում իշխանությունն է. Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ի և Բուքիքիոյի հայտարարություններում մտահոգությունների հասցեատերը իրականում իշխանությունն է. Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԵԽԽՎ-ի և Վենետիկի հանձնաժողովի Ջիանի Բուքիքիոյի հայտարարություններին հաջորդած հայաստանյան արձագանքները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մոտ դեժավյու են առաջացրել:

Նա հիշել է նախորդ իշխանությունների տարիներին, երբ նման հայտարարություններ էին հնչում միջազգային հարթակներից, իշխանությունն ու արմատական ընդդիմությունը այդ տեքստերից վերցնում էին իրենց համար շահեկան մեջբերումներ ու այդ կերպ տարածում:

«Սա ծիծաղելի է երկու կողմերի համար էլ: Սա ոչ մեկի ոչ հաղթանակն էր, ոչ էլ պարտությունը: Երկու հայտարարություններում էլ կա մտահոգություն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մտահոգությունների հասցեատերը իրականում իշխանությունն է: Բուքիքիոն շատ ավելի կոնկրետ էր իր հայտարարությունների մեջ: Ինչևէ, մենք պետք է հասկանանք, որ այս կառույցների հայտարարությունները չեն արվում ինչ-որ մեկին պատժելու կամ խրախուսելու համար: Այս հայտարարություններից պետք է արվեն հետևություններ», -հավելեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, կան խաղի կանոններ և եթե Հայաստանը ԵԽ անդամ է, ստորագրել է պարտավորություններ, հետևաբար մեր երկիրը պետք է հետևի դրանց:

  • Կիսվել: