կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում․ Լևոն Քոչարյան

Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում․ Լևոն Քոչարյան

Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Իսկ, եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում:

Ի՞նչ անել.

1. Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից

2․ Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն

3․ Ավելի ուժեղ դիրքերից բանակցել», - գրել է նա:

  • Կիսվել: