շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դուխով գնալու ենք առաջ. անցկացվել է Հեղափոխության պահապանների ակցիան

Դուխով գնալու ենք առաջ. անցկացվել է Հեղափոխության պահապանների ակցիան

Հաղթանակի զբոսայգում այսօր անցկացվել է «Հեղափոխության պահապաններ» ակցիան, որի մասնակիցները հայտարարել են, թե իրենց հեղափոխոիթյունը շարունակվում է, շարունակական է ու չի վերջացել:

Ակցիայի մասնակիցները նշել են, թե պետք է պայքարել հնի մնացորդների դեմ: «Դուխով, մինչև վերջ գնալու ենք առաջ», - հայտարարվել է ակցիայի ժամանակ:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սուրենը, ասել է, որ բոլորով միահամուռ պետք է կանգնեն երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողքին: «Պիտի շատ ուժեղ լինենք, մենք երբ ուզենք, պիտի դուխով մեր ազգի հարցերը լուծենք»,-նշել է նա:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրականացնելու են տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք միտված են լինելու հակահեղափոխական  ցանկացած դրսևորման կանխարգելմանը:

Մանրամասները՝ տեսանյութում, տեսանյութը՝  1in.am-ի

  • Կիսվել: