ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
 Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահին

Դեկտեմբերի 9-ին Պորտուգալական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին (Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa), տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջույններն ու հավաստիացրեց, որ կգործադրի առավելագույն ջանքերը միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան, հաջողություն մաղթելով դեսպանին, խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանն ու մեծապես կարևորեց աշխարհահռչակ պորտուգալահայ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամի գործունեությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

  • Կիսվել: