երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». Արմեն Պետրոսյան

Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». Արմեն Պետրոսյան

Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են Իրաքի կառավարական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները․ մեկ հրթիռ ընկել է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում։


Բացի նշվածից, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել Բաղդադից հյուսիս գտնվող «ալ-Բալադ» ռազմաօդային բազան, որտեղ գործում են նաև ամերիկյան հրահանգիչները․․․
Զոհերի և նյութական վնասի վերաբերյալ ճշտված տեղեկատվություն դեռևս առկա չէ։
Իրան_ԱՄՆ_հակամարտություն»,-գրել է Պետրոսյանը:

  • Կիսվել: