երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերելքը դեպի Արտանիշ նվիրում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վերելքը դեպի Արտանիշ նվիրում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Դեպի Արտանիշ սարի գագաթը քայլարշավի մասնակիցներն իրենց վերելքը նվիրում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ Երևանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաև իմ ողջույնի ուղերձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու և շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին Նյու Յորքում։ Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակն ավելի վատթարանա։ Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ։ Ուրախ եմ, որ  մեր քայլարշավի բոլոր մանսակիցները համաձայն են այս տրամաբանությանը, և մեր վերելքը դեպի Արտանիշ նվիրված էր հենց դրան»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասաց Փաշինյանը։
 
ՀՀ վարչապետը հավելեց, որ բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով և մատը պահել զարկերակին։ Նա նշեց, որ  անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, աշխատանքներն արվում են․  «Հասկանում եք, որ այդ աշխատանքը տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, որ բոլոր մանրամասներով պիտի ներկայացնենք։ Կառավարությունը և իրավասու պետական պաշտոնյաները 24 ժամ կապի մեջ են, և, երբ անհրաժեշտ կլինի, նաև հանդիպում ենք, քննարկում ենք, զրուցում ենք»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: