Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում որոշեց Արմավիրի մարզպետ նշանակել Դավիթ Խուդաթյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Խուդաթյանը մինչ այդ զբաղեցնում էր Արմարվիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:
Խուդաթյանն էլ իր հերթին դիմելով Կառավարության անդամներին ասաց. «Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը հարազատ մարզում՝ մարզպետի պաշտոնում կիարականացնեմ մեծ պատասխանատվությամբ»:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Արմավիր համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց անցյալ շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից հետո։