երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դավիթ Անանյանը՝ վարչապետի հայտարարության և կառավարության ներսում տարաձայնությունների մասին

Դավիթ Անանյանը՝ վարչապետի հայտարարության և կառավարության ներսում տարաձայնությունների մասին

Պետական համակարգն աշխարհում միշտ համարվում է կոմֆորմիստական։ Վարչապետն ասաց այդ մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստիեց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նշեց, որ պատրաստ է ամբողջ ուժով մտնել «հեղափոխության հակառակորդների» դեմ պայքարի մեջ։

«Անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի կառավարությունը նույնպես հեղափոխական լինի։ Այն չէր վերաբերում անձամբ պաշտոնյաներից որեւէ մեկին կամ գերատեսչությանը»,- պատասխանելով գործադիր իշխանության ներսում հեղափոխության դիմակայության դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարության վերաբերյալ հարցին՝ ասաց ՊԵԿ նախագահը։

«Կառավարության ներսում առողջ համագործակցության մթնոլորտ է։ Տարաձայնությունները զուտ մասնագիտական հարթությունում են»,- հավելեց նա։

Ավելի վաղ կառավարության նիստի ժամանակ  Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Հերիք ա էս կեղծիքի մեջ գալ ու ինչ-որ բան անել։ Վարչապետի կաբինետում խոսակցություններ են տեղի ունեցել, ասել են՝ այդ ատկատները որ փակում եք, դրա արդյունքում տնտեսական կոլապս է տեղի ունենալու, որովհետև ավել լավ է կապիտալ ծախսերն ինչ-որ կերպ արվի, որպեսզի փողն ինչ-որ տեղ պտտվի: Մեր բոլոր արդյունքներն այսօր ի հեճուկս բոլոր նախարարությունների է, ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահները միշտ պատճառներ ներկայացնում են: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այդ դիմադրությունը ես ջարդելու եմ: ՀՀ ժողովուրդն ինձ ձայն է տվել, մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ մեր երկրում փոփոխություններ լինեն»։

  • Կիսվել: