երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավորներին չպետք է դարձնել էլիտար թոշակառուներ, սա կրկնակի բեռ է հարկատուների համար․ Անի Սամսոնյան

Դատավորներին չպետք է դարձնել էլիտար թոշակառուներ, սա կրկնակի բեռ է հարկատուների համար․ Անի Սամսոնյան

Մեր պատկերացումներով սա ընդամենը նախագիծ է, որը նպատակ ունի հեռացնել ՍԴ հին անդամներին եւ դատարանը լրացնել այս իշխանությունների համար վստահելի անդամներով, ինչը չի նշանակում, որ համակարգը բարեփոխվելու է եւ ունենալու ենք անաչառ դատավորներ: Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե դատավորներն իրավական խախտում են արել, դա պետք է ունենա իրավական հետեւանքներ, ոչ թե իրավախախտում կատարած դատավորներին դարձնել էլիտար թոշակառուներ»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ եթե դատավորները չեն համապատասխանել ժողովրդավարությանը, վնասել են պետականությանը, ինչո՞ւ է պետությունը ձեռք մեկնում նրանց ու թողնում պատվով հեռանալ.

«Սրանով դուք լուծում եք ընդամենը քաղաքական խնդիր, սրանով մենք չենք հասնելու համակարգային բարեփոխման: Թոշակի գնացած դատավորները կստանան իրենց աշխատավարձը՝ նրանց փոխարեն եկած դատավորները եւս ստանալու են աշխատավարձ, ուստի սա կրկնակի բեռ է հարկատուների համար»:

  • Կիսվել: