երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դավիթ Խաժակյանը ներողություն խնդրեց ավագնու անդամներից

Դավիթ Խաժակյանը ներողություն խնդրեց ավագնու անդամներից

Երևանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր  ավագանու նիստի սկզբում հայցեց իր գործընկերների ներողամտությունը։

«Ես ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ:»,- ասաց նա և հավելեց, որ ավագանու նիստերի հանդարտ ընթացք կախված է նաև քաղաքապետից։ 

«Ես հույս ունեմ, որ մեր կոնստրուկտիվ հունը նաև ձեր ջանքերով կվերականգնվի, և կարող է լինել սուր քննադատական կոմպոնենտ, որ  չպետք է այլ դրսևորումներ ստանա։»,- իր խոսքը եզրափակեց Խաժակյանը։ 

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Սակայն հետագայում որոշվեց, որ վերջինս կշարունակի մնալ Երևանի ավագանու կազմում։


  • Կիսվել: