կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դա չի կարելի գաղտնի անել. ԼՀԿ-ն դատապարտում է նախարարների աշխատավարձերի բարձրացումը

Դա չի կարելի գաղտնի անել. ԼՀԿ-ն դատապարտում է նախարարների աշխատավարձերի բարձրացումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների աշխատավարձերի բարձրացումը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պետք է բարձր աշխատավարձեր ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Այ թե որն է հարցը»,- նշեց Մարուքյանը։

Նշենք, որ օրերս պարզ դարձավ, որ վարչապետն ամիսներ առաջ գաղտնի որոշում է կայացրել` բարձրացնել նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը, ինչը դժգոհություն է առաջացրել հասարակության ու քաղաքական որոշ շրջանակներում: Վարչապետն օրերս ԱԺ-ում մեկնաբանեց որոշումն ու ասաց, որ պատգամավորների աշխատավարձերը ևս բարձրացվելու են:

  • Կիսվել: