երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չորս գյուղերի հանձնման ժամկետներ չկան․ ԱԳՆ

Չորս գյուղերի հանձնման ժամկետներ չկան․ ԱԳՆ

Ժամկետներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ժամկետներ, թե երբ պետք է հանձնվեն չորս գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմնակցությունը պայմանավորվածությունների կատարմանը պետք է արտացոլվի գրավոր համաձայնությամբ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է կատարվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Ներկա պահին սահմանազատման եւ սահմանագծման մասով որոշակիություն չկա, այլ մեկնաբանություններ տալ չեմ կարող։ Եթե լինեն պայմանավորվածություններ երկու կողմերից, ապա երկու կողմերը դա կհրապարակեն»,- ավելացրել է նա։

Կոստանյանը նշել է, որ  Հայաստանը շարունակում է ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։

«Գործընթացը կանգնած չէ. այն կարելի է ավարտել, եթե Ադրբեջանը համաձայնի թղթի վրա ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում 2023թ. մայիսին եւ հունիսին պետությունների ղեկավարների մակարդակով»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: