Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին՝ Երևանի հետ կապերը պահպանվել են բոլոր մակարդակներում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ 2023 թվականին հարաբերությունների զարգացման արդյունքների մասին:
Իր մեկնաբանության մեջ նա անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի պարբերական վստահելի շփումները ընդհանուր երանգ են հաղորդել ռուս - ադրբեջանական կապերին, ներառյալ առևտրատնտեսական և ոլորտային համագործակցությունը ։
՛՛Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին, ինչպես նաեւ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում ՛՛սեպ խրել՛՛ Արեւմուտքի համառ ձգտմանը, Երեւանի հետ շփումները պահպանվում էին բոլոր մակարդակներում՛՛,-ընդգծել է նա: