կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չի կարող ՀՀ շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն. Գրիգորյան

Չի կարող ՀՀ շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն. Գրիգորյան

Հունվարի չորսին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի՝ ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ շուրջ առաջարկներին։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ակնկալում է Բաքվի կողմից պատասխան։

Անդրադառնալով ընդդիմադիրների մտահոգություններին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ՝ Գրիգորյանը վստահեցրել է. ՛՛Չի կարող ՀՀ շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, և մենք ստորագրենք այն՛՛:

Նա հավելել է. ՛՛Խաղաղության պայմանագիրը տարածաշրջանում ՀՀ և Ադրբեջանի միջև համակեցություն ստեղծելու մասին է, Հայաստանը շարժվում է այս ուղղությամբ՛՛:

Գրիգորյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը բանավոր խոսքում բացառում է միջանցքի հարցը:

  • Կիսվել: