հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չափազանց պարզունակ  ու վատ բեմադրություն. Սողոմոնյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

Չափազանց պարզունակ ու վատ բեմադրություն. Սողոմոնյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

Մեր հասարակությունը սովորել է նման բեմադրությունների: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռոստաընկերության հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին, որտեղ ասվում է, որ  «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը երկրորդ նախագահի համակիրն է:

Սողոմոնյանն ասել է, որ սա այսօրվա իշխանությունների մակարդակի քաղաքական դիսկուրս տանելու հերթական դրսևորում է: Նա նշել է. «Պարզապես չափազանց պարզունակ էր: Վատ բեմադրություն էր, որի սցենարի հեղինակին ու ռեժիսորին պետք է անմիջապես աշխատանքից ազատել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: