երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցավալի է, որ  ջերմությունը փոխադարձ չի եղել․ Մարիամ Փաշինյանը Վանեցյանի մասին

Ցավալի է, որ ջերմությունը փոխադարձ չի եղել․ Մարիամ Փաշինյանը Վանեցյանի մասին

Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել։ Այս մասին գրել է Մարիամ Փաշինյանը՝  անդրադառնալով Արթուր Վանեցյանի կողմից իր և Աննա Հակոբյանի դեմ  իրականացվող քարոզչական արշավի մասին  հրապարակմանը։

«Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում։ Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:

Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր:
Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ:
»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր հոդված, ըստ որի իրենց ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Հոդվածում նաևհաղորդվում է, որ հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից:

  • Կիսվել: