երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրաբուս առնողը պետք է նպաստ չստանա․ Փաշինյան

Բրաբուս առնողը պետք է նպաստ չստանա․ Փաշինյան

Եթե մարդուն առաջարկվում է աշխատանք, որի դեպքում նա կարող է ավելի շատ գումար վաստակել, քան նպաստը, կամ առնվազն դրա չափ, մարդը հրաժարվում է այդ աշխատանքից, պետք է դիտարկել նրան նպաստ տալու նպատակահարմարությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության նիստում ընդունվեց օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս նպաստ ստացողներին աշխատանքի անցնելուց հետո ևս 6 ամիս ստանալ նպաստը: Բացի դրանից, կառավարությունն ավելացրեց այն սեզոնային աշխատանքների ցանկը, որոնց դեպքում աշխատողները կշարունակեն նպաստ ստանալ:

«Եթե մարդն ամսական փակում է 100 հազար և ավելի վարկ, հարց է առաջանում, թե ինչպես է նա հայտնվել նպաստառուների համակարգում: Այսօր մենք Հայաստանում նպաստ ստացող ունենք, ով ամսական 1 միլիոն դրամ վարկ է փակում: Նա որպես անապահով պետությունից միջինը 30 հազար դրամ է ստանում, սակայն 700 հազարի վարկ է փակում: Օրինակ ավտոմեքենա է առել ու դրա վարկն է փակում»,- ընդգծեց Փաշինյանը:
 
Նա հավելեց, որ Հայաստանում Բրաբուս առնողը պետք է նպաստ չստանա։

  • Կիսվել: